Թրամփի քաղաքականությունն օգնում է վերականգնել ԱՄՆ-ի հզորությունը. Մայք Փենս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքը Սիրիայի, Իրանի, Հյուսիսային Կորեայի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ ապացուցում է Ամերիկայի հզորության և իշխանության վերականգնումը: Հարիսբուրգ քաղաքում տեղի ունեցած հավաքի ժամանակ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը։

«Նախագահ Թրամփը պաշտպանում է մեր դաշնակիցներին և պայքարում է մեր թշնամիների դեմ: Նա նախազգուշացրել է Իրանին, շարունակում է հատատակամորեն դիմակայել Հս. Կորեայի սպառնալիքներին. աշխարհը տեսնում է մեր նախագահի  ուժը և վճռականությունը: Այն գործողությունները, որ նա իրականացրեց Սիրայում և Աֆղանստանում, դարձան ամերիկյան ուժի իշխանության վերականգման վկաները»,- նշել է Փենսը:

«Նախագահ Թրամփի շնորհիվ Իսլամական պետության ահաբեկիչներն ընդհատակ են անցել Իրաքում, Սիրայում և Աֆղանստանում: Մենք կանգ չենք առնի մինչև վերջնականապես չոչնչացնենք Իսլամական պետությունը: Իր կառավարման 100 օրերի ընթացքում նախագահն ամբողջովին վերափոխել է Ամերիկան, բայց սա դեռ սկիզբն է», - վստահեցրել է փոխնախագահը:

2017 թ. ապրիլի 29-ին լրացավ Թրամփի նախագահության 100 օրը: Ամերիկյան քաղաքականության մեջ այս ժամկետը մեծ նշանակություն ունի Սպիտակ տան նոր ղեկավարին գնահատելու համար:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.