Պենտագոնը խոստովանել է, որ Սիրիայում մզկիթ է ռմբակոծել. CNN

Ամերիկացի զինվորականները խոստովանել են, որ այս տարվա մարտին Սիրիայում ավիահարված են հասցրել մի շենքի, որը ծառայում էր որպես կրոնական համալիր։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով Պենտագոնի աղբյուրներին։

Սիրիական Ալ-Ջինա բնակավայրի մզկիթին հարված է հասցվել մարտի 16-ին։ Նշվում է, որ հարվածի հետևանքով զոհվել էր շուրջ 42 մարդ՝ մեծ մասը խաղաղ բնակիչներ։ Այն ժամանակ, սակայն, Պենտագոնը հայտարարում էր, որ իրենք ռմբածել են հարևանությամբ գտնվող շինությունը, որտեղ տվյալ պահին անցկացվում էր «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման անդամների ժողովը։

Ինչպես նշում է հեռուստաալիքը՝ հետաքննությունը ցույց է տվել, որ ռմբակոծված շենքն իրոք եղել է կրոնական համալիրի մասնաշենք։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.