Թուրքիայում մահապատժի վերականգնումը կնշանակի ԵՄ անդամակցության հարցով բանակցությունների ավարտ. Ժան Կլոդ Յունկեր

Թուրքիայում մահապատժի վերականգնումը կնշանակի Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ այդ երկրի հետ տարվող բանակցությունների ավարտ։ Այս մասին Handelsblatt թերթին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է Եվրոպական հաձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը։

«Մահապտժի վերականգնումը կնշանակի անցնել «կարմիր գիծը»։ Դա անհամատեղելի է եվրոպական արժեքների հետ», - ասել է Յունկերը՝ հավելելով, որ այդ դեպքում անմիջապես կդադարեցվեն բանակցությունները։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 16-ին կայացած սահմանադրական հանրաքվեի հենց հաջորդ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վարչապետ Բինալի Յըլդըրըմի և «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ քննարկելու է երկրում մահապատժի վերականգնման հարցը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.