ՌԴ ՊՆ-ն մեկնաբանել է ամերիկյան հետախույզ-ինքնաթիռի հետ կապված միջադեպը

Մայիսի 9-ին Սև ծովի վրա օդ է բարձացել ռուսական Սու-30 կործանիչը։ Պատճառն ամերիկյան հետախույզ-ինքնաթիռն էր, որը մոտեցել էր Ռուսաստանի սահմաններին։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել 12:00-ի սահմաններում։ Մոտենալով նկատվող ինքնաթիռին՝ ռուս օդաչուն ֆիքսել է, որ դա ամերիկյան «Փոսեյդոն» հետախուզական ինքնաթիռ է։

«Ռուսական կործանիչը կատարել է «ողջունող» մանևրը, ինչից հետո ամերիկյան ինքնաթիռը, նկատելով մոտեցող կործանիչը, փոխել է երթուղին և հեռացել Ռուսաստանի սահմաններից։ Սու-30 ռազմական ինքնաթիռը բարեհաջող վերադարձել է իր կայանման վայր», - ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Ավելի վաղ ամերիկյան NBC լրատվականը, հղում կատարելով ԱՄՆ պաշտպաության նախարարությանը, հայտնում էր, որ ռուսական կործանիչը մինչև 6 մետր մոտեցել է ամերիկյան հետախույզ-ինքնաթիռին, որը թռչելիս է եղել միջազգային օդային տարածքում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.