Լեհաստանը մեղադրել է ԵՄ հիմնադիր պետություններին ձախողումների պատասխանատվությունը նոր անդամների վրա թողնելու մեջ

Եվրամիության հիմնադիր երկրները փորձում են իրենց անհաջողությունները բարդել նոր անդամների վրա: Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին, որի խոսքերը հրապարակել է «Rzeczpospolita» թերթը։

«Մենք բողոքում ենք այսպիսի հռետորաբանության դեմ, կարծում ենք՝ թե ԵՄ-ն հիմնադրած պետությունները և թե 13 տարի առաջ դրա կազմի մեջ մտած երկրները շահույթ են ստանում ինտեգրման գործընթացներից՝ տնտեսական, աշխարհաքաղաքական և սոցիալական առումներով», - բացատրել է Վաշչիկովսկին:

Լեհաստանի արտգործնախարարը նշել է, որ Վարշավան կտրականապես դեմ է «տարբեր արագություններով Եվրոպային»: Նրա խոսքով՝ Եվրամիությունը կարող է դիմակայել արդի մարտահրավերներին միայն այն դեպքում, եթե դրա կազմում եղած երկրերը զարգանան համընթաց։

Հաջորդական ընդլայնումների արդյունքում Եվրամիության անդամ երկրների թիվը 6-ից (Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Իտալիա) հասել է 28-ի: Ամենամեծը եղավ 2004 թ.-ի հինգերորդ ընդլայնումը, երբ ԵՄ-ին միացան Չեխիան, Հունգարիան, Սլովակիան, Սլովենիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Կիպրոսը և Մալթան: Նրանց ընդունված է անվանել Եվրամիության նոր անդամներ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.