Բրիտանական ԶԼՄ-ները վերջին խոշոր կիբերհարձակումների մեջ մեղադրում են Ռուսաստանին

Բրիտանական լրատվամիջոցներն ակնարկում են, որ Ռուսաստանը կապ ունի վերջին օրերի զանգվածային կիբերհարձակումների հետ, քանի որ «Shadow Brokers» հաքերային խմբավորումը սկսել է համակարգչային վիրուսներ տարածել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հրթիռային հարվածներ հասցրեց սիրիական ռազմաբազային: «Որոշ փորձագետների» կարծիքով դա վկայում է այն մասին, որ կիբերհանցագործները կապված են Ռուսաստանի հետ: Նրանք, սակայն, իրենց տեսակետն  ապացուցող ոչ մի փաստ չեն ներկայացնում:

Ինչպես գրում է The Telegraph պարբերականը, Սիրիայի ռազմաբազայի ռմբակոծումից հետո հաքերային խմբավորումը Թրամփին ուղղված «զգուշացում էր» հրապարակել՝ քննադատելով նրա որոշումը: Իսկ ահա մեկ շաբաթ անց «Shadow Brokers»-ը հաքերային հարձակում էր իրականացրել՝ օգտագործելով ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) կողմից մշակված վնասակար ծրագրերը: Ինչպես ենթադրվում է, վերջին հարձակման ժամանակ հենց այդ նույն ծրագրերն են օգտագործվել:

Այսօր՝ մայիսի 13-ին, «Կասպերսկու լաբարատորիան» գրանցել է ծածկագրող ծրագրով վարակելու մոտավորապես 45.000 փորձ աշխարհի 74 երկրներում, ընդ որում՝ վարակելու ամենաշատ փորձերն արվել են Ռուսաստանում:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խափանվել է Իսպանիայի ամենամեծ հեռահաղորդակցական կապը, կաթվածահար է եղել Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգը, մի շարք հիվանդանոցներ չեն կարողանում մուտք գործել տվյալների բազա, քանի որ նրանց համակարգիչներն արգելափակված են 230 ֆունտ պահանջող դրամաշորթող ծրագրերով: Հարձակման են ենթարկվել ՌԴ ներքին գործերի նախարարության համակարգիչները. հաքերները մուտք են գործել նաև Գերմանիայի երկաթգծերի ղեկավարման համակարգեր: Հաքերային հարձակումը շարունակում է տարածվել Ասիայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.