Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները շուտ չեն կարգավորվի Օբամայի թողած «ժառանգության» պատճառով. ՌԴ նախագահի օգնական

Կրեմլը չի ակնկալում, որ ռուս-ամերիկյան բոլոր խնդիրներն արագ կլուծվեն, քանի որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա համախոհները խորը հետք են թողել այդ հարաբերությունների վրա. այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Նախագահի օգնականն ընդգծել է, որ ներկա պահին իրավիճակը բարդացնում են «ԱՄՆ-ի նախընտրական շրջանի սկանդալները՝ կապված Ռուսաստանի միջամտության հետ, որոնք դեռևս շարունակում են բուռն արձագանքներ ստանալ և խոչընդոտել երկխոսությունների հաստատմանը»:

«Ցավոք սրտի դա իրականություն է, և հնարավոր չէ դա չնկատել: Չնայած ԱՄՆ-ի ներքին քաղաքականության պաճառով առաջացած խնդիրներին՝ մեր երկրների ղեկավարները տրամադրված են կոնկրետ քայլեր ձեռնարկելուն»,- հայտարարել է Ուշակովը:

«Ակնհայտ է, որ աշխարհում բազում սուր հարցեր կան, որոնք պարզապես դժվար է և նույնիսկ անհնար է լուծել առանց Ռուսաստանի և ԱՄՆ-ի սերտ համագործակցության»,- համոզված է պաշտոնյան: Նրա կարծիքով՝ ուժերը միավորելու հնարավորություն կա: Որպես օրինակ Ուշակովը ներկայացրել է ահաբեկչության դեմ պայքարը, այդ թվում նաև սիրիական ուղղությամբ, ինչպես նաև այլ վտանգավոր սպառնալիքների դեմ միասնականությունը և տարածքային ճգնաժամային իրավիճակների կարգավորումը:

Նախագահի օգնականը հավաստիացրել է, որ Մոսկվան պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերկանգնմանը, միայն թե սպասում է Վաշինգտոնի կողմից նմանատիպ պատրաստակամության դրսևորմանը:

Կրեմլի ներկայացուցչի գնահատմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցն ԱՄՆ ընդհանուր առմամբ ցույց տվեց, որ չնայած անցյալից մնացած խնդիրներին՝ երկու երկրները միասին աշխատելու բազմաթիվ հնարավորություններ ունեն:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.