«Պատահական հերոսը» գտել է կիբերհարձակումները դադարեցնելու միջոցը

The Guardian-ի փոխանցմամբ՝ «պատահական հերոսը», որը դադարեցրել է «Wanna Cry» դրամաշորթող ծրագրի տարածումը, պարզապես մի քանի դոլար է ծախսել վնասակար ծրագրում թաքնված տիրույթի անունը գրանցելու վրա:

Հաքերային հարձակումը քաոսային իրավիճակ էր ստեղծել բրիտանական «Ֆեդ-էքս» և  «Տելեֆոնիկա» կազմակերպություններում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի առողջապահական ծառայությունում, որտեղ մի շարք վիրահատություններ էին հետաձգվել վերոնշյալ հարձակումների պատճառով:

Բարեբախտաբար բրիտանական կիբերանվտանգության գիտաշխատողները «Proofpoint» անվտանգության ծառայության աշխատակից Դարիեն Հասի օգնությամբ կարողացել են գտնել և ակտիվացնել վնասակար ծրագրի «մահացու անջատումը»:

Անջատման հրահանգը կոդավորված է եղել ծրագրում, որպեսզի ցանկության դեպքում ստեղծողը կարողանա դադարեցնել դրա տարածումը:

«Այն ներառում էր բավականին երկար և անհեթեթ տիրույթի անվանում, և եթե այն ճիշտ է լրացվում, ապա ձեր կատարած հարցումը հետ է գալիս և ասում, որ տիրույթն ակտիվ է, որից հետո մահացու անջատումն ակտիվանում է, իսկ ծրագրի տարածումը՝ դադարում»,- բացատրում է «պատահական հերոսը»:

«Ես տեսա, որ տիրույթի անունը գրանցված չէ և մտածեցի, որ ճիշտ ուղու վրա եմ: Դա արժեցավ  ընդամենը 10.69 դոլար», - մանրամասնել է նա:

«Մեր հերոսը ստացել է օրվա մրցանակը: Նա անգամ չէր էլ պատկերացնում, թե ինչքան է դանդաղեցրել վնասակար ծրագրի տարածումը», - հայտարարել է «Proofpoint» ընկերության փոխնախագահ Ռայան Քալեմբերը:

«Մահացու անջատումը չափազանց ուշ հայտնաբերվեց, և այլևս չկարողացավ օգնել Եվրոպային և Ասիային, որտեղ շատ կազմակերպություններ արդեն տուժել էին: Սակայն այն հնարավորություն կտա ԱՄՆ-ի օգտատերերին պաշտպանել իրենց համակարգերը»,- հավելել է Քալեմբերը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.