Կոկորդիլոսները կերել են Քրիստոսի նման ջրի վրայով քայլել փորձող քահանային

Զավեշտալի դեպք է տեղի ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Տեղի քահանաներից մեկը փորձել է կրկնել աստվածաշնչյան հայտնի պատմությունը և Հիսուս Քրիստոսի նման քայլել ջրի վրայով։ Փորձը, բնականաբար, ձախողվել է՝ ունենալով ողբերգական ավարտ. կոկորդիլոսները կերել են քահանային։

DailyPost-ը գրում է. Ջոնաթան Մթեթվա անունով մի քահանա փորձել է «հրաշք գործել» իր կոնգրեգացիայի անդամների ներկայությամբ և անցնել հայտնի «Կոկորդիլոսների գետ»-ի վրայով, որը գտնվում է Հարավաֆրիկյան Հանրապետության Մպումալանգա նահանգնում։

Ափից բավական հեռանալուց հետո քահանան փորձել է իջնել նավակից և քայլել ջրի վրայով։ Անսպասելի հայտնված երեք կոկորդիլոսներն անմիջապես կերել են ջրի մեջ ընկած քահանային։

«Մենք զարմացած ենք, թե ինչպես դա կարող էր տեղի ունենալ։ Չէ որ նա պաս է պահել և ամբողջ շաբաթ աղոթել է», - ասել է ներկաներից մեկը։

Ականատեսներից մեկուրիշի խոսքով՝ կոկդիլոսների՝ քահանային ուտելուց հետո միակ բանը, որ մնացել էր ջրի վրա, մեկ զույգ հողաթափն էր և ջրի մակերեսին լողացող ներքնազգեստը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.