ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Փհենյանից պահանջում է դադարեցնել հրթիռային և միջուկային փորձարկումները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Հյուսիսային Կորեայի գործողությունները՝ կապված ապրիլի 28-ին և մայիսի 13-ին բալիստիկ հրթիռների փորձարկման հետ, և Փհենյանից պահանջել է դադարեցնել փորձարկումները. այս մասին ասվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պաշտոնական հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ վերջին փորձակումը տեղի է ունեցել մայիսի 13-ի գիշերը: Երկուշաբթի՝ մայիսի 15-ին, Հս. Կորեան պաշտոնապես հաստատեց միջին հեռահարության բալիստիկ հրթիռի հաջող արձակումը: Հրթիռի թռիչքը տևել է 30 րոոպե, իսկ թռիչքի հեռավորությունը կազմել է 800 կիլոմետր. այն ընկել է Ճապոնական ծովում՝ Ճապոնիայի հատուկ տնտեսական գոտուց դուրս:

Անվտանգության խորհրդի անդամները հայտարարել են, որ պատրաստ են Հս. Կորեայի դեմ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը և ամենայն լրջությամբ պահանջել, որ մյուս երկրները հետևեն իրենց օրինակին:

Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ խորհրդի անդամները կշարունակեն ուշադիր հետևել Փհենյանի գործողություններին և պատշաճ միջոցներ կձեռնարկեն, այդ թվում կկիրառվեն նաև նախկինում առաջարկված պատժամիջոցները:

Անվտանգության խորհուրդը նշել է, որ Հս. Կորեան պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի երկիրը միջուկազերծելու և Կորեական թերակղզում լարվածությունը թուլացնելու համար:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.