WannaCry համակարգչային վիրուսը կարող են ստեղծած լինել Հյուսիսային Կորեայի ցանցահենները. Daily Mail

Վերջերս տարածված WannaCry համակարգչային վիրուսը, որն ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր համակարգիչներ էր վարակել, կարող է կապ ունենալ Հյուսիսային Կորեայի ցանցահենների հետ. գրում է Daily Mail-ը։

Աղբյուրը համաձայն՝ ամերիկյան Symantec ընկերության և Ռուսաստանի Կասպերսկու լաբարատորիայի մասնագետները կարծում են, որ կիբերհարձակումների հետևում կարող են կանգնած լինել Lazarus խմբավորման ցանցահենները, որոնք կասկածվում են Բանգլադեշի կենտրոնական բանկի տվյալների գողացման հետ 2016 թվականին։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ի երեկոյան սկսեցին լուրեր տարածվել համակարգիչների զանգվածային վարակումների մասին։ Տարբեր տեղեկությունների համաձայն՝վարակից ազատվելու համար օգտատերերից պահանջվել է վճարել 300-600 դոլար և գնել ծածկագիրը։

Ենթադրվում է, որ համակարգչային վիրուսը ստեղծողները որպես հիմք օգտագործել են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների Eternal Blue վնասակար ծրագիրը: The Times-ի տեղեկությունների համաձայն՝ WannaCry վիրուսի հեղինակների շահույթը, մայիսի 15-ի տվյալներով, 42 հազար դոլար է կազմել, սակայն նրանք դեռևս չեն փորձել այդ գումարը կանխիկացնել:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.