Նյու Յորքում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. հաղորդվում է մեկ զոհի մասին

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Նյու Յորքում։ Անհայտ անձը մեքենայով մխրճվել է հետիոտնային անցումի մոտ կանգնած մարդկանց բազմության մեջ։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Ոստիկանության հայտնած նախնական տվյալների համաձայն՝ մեկ մարդ է զոհվել, ևս 22-ը վիրավորվել են։

«Մեքենայի տակ են ընկել 23 հոգի, որոնցից մեկը տեղում մահացել է։ Մնացածները տեղափոխվել են հիվանդանոց», - CBS-ին տված հարցազրույցում հայտնել է ոստիկանության աշխատակիցներից մեկը։

Նշվում է նաև, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

Դեպքը տեղի է ունեցել Նյու Յորքի «Թայմ Սքուեըր» հրապարակում։ Ականատեսների վկայությամբ՝ մեքենան ոչ մեծ արագությամբ ընթանալիս է եղել, երբ հանկարծակի դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել մայթում կանգնած մարդկանց։

CNBC-ն հայտնում է, որ մեքենայի վարորդը փորձել է փախուստի դիմել, սակայն ոստիկանները բռնել են նրան։ Ավելի ուշ հայտնի է դարձել նաև նրա ինքնությունը՝ 26-ամյա Բրոնկա Ռիչարդ Ռոխաս։

Նյու Յորքի քաղաքապետը նշում է, որ տեղի ունեցածը կապ չունի ահաբեկչության հետ։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հայտնել է, որ դեպքի մասին զեկուցվել է նաև նախագահ Դոնալդ Թրամփին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.