Շվեդիայի դատախազությունը դադարեցրել է WikiLeaks-ի հիմնադրի՝ բռնաբարության գործով հետաքննությունը

Շվեդիայի Գլխավոր դատախազությունը որոշել է դադարեցնել WikiLeaks-ի հիմնադիր Ժուլիան Ասանժի նկատմամբ անցկացվող հետաքննությունը և առաջարկել է դատարանին չեղարկել նրան ձերբակալելու մասին հրամանը։ Այս մասին գրում է New York Times-ը՝ հղում կատարելով Շվեդիայի դատախազության հայտարարությանը։

«Գլխավոր դատախազ Մարիան Նյուն որոշում է կայացել դադարեցնել հետաքննությունը Ասանժի նկատմամբ, որը կասկածվում էր բռնաբարություն կատարելու մեջ», - ասվում է դատախազության հայտարարության մեջ։

Շվեդիայի ոստիկանության հետաքննությունն Ասանժի նկատմամբ սկսել էր 2010 թ. ամռանը, երբ երկու կին հայտարարել էին, որ Ասանժը նրանց նկատմամբ սեռական ոտնձգություն է իրականացրել։ WikiLeaks-ի հիմնադիրը հերքել էր իրեն ուղղված մեղադրանքը՝ նշելով, որ սեռական հարաբերությունը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ։

Ասանժը ձերբակալվել է 2010 թ. դեկտեմբերին Լոնդոնում։ Շվեդիայի իրավապահները պնդում էին արտահանձնել Ասանժին, որը որոշ ժամանակ անց գրավի դիմաց բաց թողնվեց։

2012 թ. WikiLeaks-ի հիմնադիրը ապաստան խնդրեց Էկվադորի իշխանություններից (այդ ընթացքում նա գտնվել է Լոնդոնում Էկվադոի դեսպանատանը)։ Այդ ընթացքում վաղեմության ժամկետը լրանալու պատճառաբանությամբ նրա վրայից հանվել էր բռնաբարության մեղադրանքը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.