ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների արդյունքում սիրիական բանակի զինծառայողներ են զոհվել

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հասցրած ավիահարվածների հետևանքով սիրիացի զինծառայողներ են զոհվել։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում կատարելով Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարությանը։

Կոալիցիոն ուժերը ավիահարվածը հասցրել են կառավարական ուժերի՝ Աթ-Թանֆա բնակավայրի մոտ գտնվող դիրքերին։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, մեկնաբանելով տեղի ունեցածը, հայտարարել է. «Ցամաքային հրամանատարությունը մտածել է, որ այդ ուժերը կարող են վտանգավոր լինել կոալիցիայի համար»։

Կոալիցիոն ուժերն, իրենց հերթին, պնդում են, որ հարվածները հասցվել են մի քանի նախազգուշացումից հետո։

Սիրիայի Զինված ուժերն այս արդարացումները բացարձակ անընդունելի են համարում։

«Սիրիական բանակն իրական պայքար է մղում «Ջաբաթ ալ-Նուսրա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների դեմ։ Այն ուժերը, որոնք հայտարարում են, թե պայքարում են ահաբեկչության դեմ, պետք է իրենց հարվածներն ուղղեն այդ ահաբեկչական խմբավորումների դիրքերի ուղղությամբ, ոչ թե հարվածեն այստեղի միակ օրինական բանակին», - ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության արած հայտարարության մեջ։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ սիրիական բանակի դիրքերը ռմբակոծելու նախորդ օրը կոալիցիոն ուժերը հարվածներ են հասցրել նաև խաղաղ բնակչությանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.