Չերնոգորիայի նախկին նախագահը կպայքարի ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ խորհրդարանի որոշման դեմ

Չերնոգորիայի նախկին նախագահ Մոմիր Բուլատովիչը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու իր որոշման մասին. նա ցանականում է  պայքարել երկրի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու դեմ: Սերբական Srpske Novine լրատվականի տեղեկացմամբ՝ Բուլատովիչն այդպիսի որոշում է ընդունել Մոսկվայում «Անմահ գնդի» քայլերթը դիտելուց հետո:

«Երբ Հաղթանակի օրը ես Մոսկվայում էի, ինքս ինձ խոստացա, որ վերադառնալով Չերնոգորնիա՝ ես կմիանամ այն քաղաքական ուժերին, որոնք խաղաղ և ժողովրդավարական միջոցներով կպայքարեն այն ամոթալի որոշման դեմ՝ ըստ որի Չերնոգորիան պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ այդ ռազմական միությունը ֆաշիզմի ժամանակակից դրսևորումն է: Չերնոգորիան հակաֆաշիտական դաշինքին է պատկանում, որը գլխավորվել և գլխավորվում է Ռուսատանի կողմից, մնացածն անցողիկ երևույթներ են»,- կարծում է նախկին նախագահը:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Չերնոգորիայի ազգային ժողովը քվեարկել է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու օգտին: Քանի որ ընդդիմությունը չէր մասնակցել նիստին, դրան ներկա 46 անդամները կողմ էին քվեարկել այդ որոշմանը: Այսպիսով Չերնոգորիայի իշխանությունները անցկացրել են այդ որոշումը խորհրդարանում, իսկ ահա հանրաքվե այս հարցով երկրում չի անցկացելու:

 ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ մինչ խորհրդարանում քվեարկություն էր տեղի ունենում, բոյկոտող ընդդիմությունը մի քանի ամիս շարունակ բողոքի ցույցեր էր կազմակերպում, որոնց ավելի քան 1000 մարդ էր մասնակցել: Ընդդիմադիր առաջնորդներց մեկը՝ Միլան Կնեժևիչը, նշել էր, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը  երկիրը բաժանել է երկու մասի:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.