Ռուսաստանը փորձել է ազդեցություն գործել Թրամփի վրա. NYT

Անցյալ ամռանը ամերիկյան հետախուզությունը տեղեկություն էր հավաքել, որի համաձայն՝ ռուսական քաղաքական ղեկավարությունն իբր քննարկել է հարցը, թե ինչպես կարելի է ազդել Դոնալդ Թրամփի վրա վերջինիս խարհրդականների միջոցով։ Այս մասին գրում է New York Times-ը՝ հղում կատարելով գործող և նախկին մի քանի պաշտոնյաների, որոնց անունները չեն նշվում։

Պարբերականի տվյալների համաձայն՝ խոսքն այդ ժամանակ Թրամփի նախընտրական շտաբի պետ Փոլ Մանաֆորտի և թոշակի անցած գեներալ Մայքլ Ֆլինի մասին է. վերջինս  նշանակվել էր անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնում։

Ռուսական «Լենտա» պարբերականի փոխանցմամբ՝ Մոսկվան բազմիցս մեղադրվել է ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտելու հարցում։ Այդպիսի պնդումներ են առաջ քաշվել հունվարին հրապարակված մի գաղտնի զեկույցում, որը կազմվել էր Կենտրոնական հետախուզական վարչության, Հետախուզությունների դաշնային բյուրոյի և ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության կողմից։ Զեկույցում ասվում էր, թե նախագահ Պուտինն անձամբ է հանձնարարել այնպիսի ընկերություն հիմնել, որը կարատավորի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի անունը և կապահովի Թրամփի հաղթանակը։

Ավելի վաղ՝ մայիսի 17-ին, ԱՄՆ-ում հատուկ խորհրդական է նշանակվել, որը զբաղվում է «2016 թ. նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության» գործի հետաքննությամբ։ Այդ լիազորություններն իրականացնում է ԱՄՆ արդարադատության նախարարության նախկին պաշտոնյա, ՀԴԲ-ի նախկին ղեկավար Ռոբերտ Մյուլլերը։

Այս առիթով ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան արդեն հոգնել է այդ մեղադրանքներից, և կատարվածը «վհուկների որս է» անվանել։ Դոնալդ Թրամփը նույն բառերով է բնութագրել ստեղծված իրավիճակը՝ հավելելով, որ ռուսական հարցերով զբաղվող հատուկ դատախազի նշանակումը վնասում է ԱՄՆ-ին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.