Թրամփը հայտնել է Բրեքզիտի հետևանքների հետ կապված իր անհանգստությունների մասին

Բրյուսելում Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, թե անհանգստացած է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում ամերիկացիները կզրկվեն իրենց աշխատատեղերից։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Աղբյուրի տվյալների համաձայն՝ Թրամփն «անհանգստանում է, որ Բրեքզիտի պատճառով ԱՄՆ-ում աշխատատեղեր կկրճատվեն»։

Հիշեցնենք, որ առավոտյան Բրյուսելում Թրամփը հանդիպել էր Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահների հետ, որից հետո մասնակցել էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.