Մասնագետները պարզել են WannaCry համակարգչային վիրուսի հնարավոր ստեղծողներին

Կիբերանվտանգության մասնագետները պարզել են, որ վերջերս տարածված WannaCry համակարգչային վիրուսը, որն ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր համակարգիչներ էր վարակել, կարող են տարածած լինեն Հարավային Չինաստանի, Հոնկոնգի, Սինգապուրի կամ Թայվանի ցանցահենները։ Այս մասին գրում է South China Morning Post թերթը։

Ամերիկյան Flashpoint ընկերության մասնագետներն անցկացրել են վիրուսի կոդի լեզվաբանական վերլուծություն և պարզել, որ դրա ստեղծողները չինարենի հարավային համաբարբառի (դիալեկտ) կրողներ են։ Օգտագործված հիմնական կոդի տերմինը հատուկ է Չինաստանի հարավային շրջաններին, Հոնկոնգին, Սինգապուրին և Թայվանին։ Պարզվել է նաև, որ ի սկզբանե կոդը գրվել է չինարեն, հետո թարգմանվել է անգլերեն։

Ավելի վաղ ամերիկյան Symantec ընկերության մասնագետները պնդում էին, որ WannaCry համակարգչային վիրուսը  կարող է կապ ունենալ Հյուսիսային Կորեայի ցանցահենների հետ։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ի երեկոյան սկսեցին լուրեր տարածվել համակարգիչների զանգվածային վարակումների մասին։ Տարբեր տեղեկությունների համաձայն՝վարակից ազատվելու համար օգտատերերից պահանջվել է վճարել 300-600 դոլար և գնել ծածկագիրը։ Ենթադրվում է, որ համակարգչային վիրուսը ստեղծողները որպես հիմք օգտագործել են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների Eternal Blue վնասակար ծրագիրը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.