ԱՄՆ փոխնախագահը Ռուսաստանը, Իրանը և ահաբեկչությունը դասել է համաշխարհային սպառնալիքների առաջին շարքին

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Ռուսաստանը, Իրանը և ահաբեկչությունը համարում է աշխարհի գլխավոր սպառնալիքները, որոնց դեմ ԱՄՆ-ն պետք է պայքարի՝ պաշտպանեով ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին։

«Համաշխարհային սահմաններն ուժի կիրառմամբ վերաձևավորելու Ռուսաստանի փորձերը, Մերձավոր Արևելքն ապակայունացնելու Իրանի ձգտումները և միջազգային ահաբեկչությունը, որը կարող է հարված հասցնել յուրաքանչյուր պահի աշխարհի յուրաքաչյուր վայրում, թվում է՝ այսօր ավելի վտանգավոր են, քան երբևէ՝ Խորհրդային Միության փլուզումից հետո», - Atlantic Council վերլուծական կենտրոնում հայտարարել է Փենսը։

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է կատարել իր դաշնակցային պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում և առաջնորդվել «Դաշինքի անդամներից մեկի վրա հարձակումը հարձակում է բոլորի վրա» սկզբունքով։

«Նոր հակառակորդների հատնվելով՝ մերդաշինքը պետք է ավելի ուժեղենա, որպեսզի կարողանա դիմակայել այսօրվա և վաղվա վտանգներին, հատկապես՝ ահաբեկչությանը», - ավելացրել է ԱՄՆ փոխնախագահը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.