Կատարն ահաբեկիչներին փրկագին է վճարել թագավորական ընտանիքի անդամներին ազատելու համար. Financial Times

Կատարի իշխանությունները հարյուր միլիոնավոր դոլարներ են վճարել ահաբեկիչներին՝ Իրաքի հարավում գերեվարված թագավորական ընտանիքի անդամներին ազատ արձակելու համար. այս մասին գրում է Financial Times-ը։

Հոդվածի համաձայն՝ գործարքն իրականացվել է ապրլին։ Գումարը փոխանցվել է թագավորական ընտանիքի 26 անդամներին, ինչպես նաև Սիրիայում ջիհադիստների կողմից գերեվարված 50 զինվորականներին ազատելու համար։

Պաշտոնական Դոհան ժխտում է ահաբեկիչներին աջակցություն ցույց տալու պնդումները, սակայն կառավարությանը մոտ աղբյուրների հավաստմամբ՝ որոշակի գումարային փոխանցում եղել է։ Այդուհանդերձ, նա տեղյակ չէ, թե կոնկրետ որքան գումար է փոխանցվել կամ ում։ Բանակցություններին մասնակցած երկու կողմերի ներկայացուցիչները պնդում են, որ մոտավորապես 200-300 միլիոն դոլար է փոխանցվել «Թահրիր աշ-Շամ» խմբավորմանը՝ նախկինում հայտնի որպես «Ջեբաթ ալ-Նուսրա»։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը և ԱՄԷ-ն խզեցին դիվանագիտական կապերը Կատարի հետ՝ վերջնիս մեղադրելով ահաբեկչական խմբավորումներին, այդ թվում նաև «Իսլամական պետությանը» և «Ալ Քաիդային» աջակցելու մեջ։ Ավելի ուշ այս երկրների օրինակին հետևեցին Եմենը, Լիբիան, Մալդիվյան հանրապետությունը և Մավրիկին։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.