Թրամփը կառաջարկի Քրիստոֆեր Ռեյի թեկնածությունը ՀԴԲ-ի պետի պաշտոնում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է  ՀԴԲ-ի պետի պաշտոնում առաջարկել Քրիստոֆեր Ռեյի թեկնածությունը։ Այս մասին ամերիկյան առաջնորդը  գրել է իր թվիթերյան էջում։

Միացյալ Նահանգների օրենսդրության համաձայն՝ Ռեյի թեկնածությունը պետք է հաստատվի ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից։

Նշենք, որ մայիսի 9-ին Թրամփը ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Քոմիին ազատել էր աշխատանքից՝ պատճառաբանելով, որ գոհ չէ նրա աշխատանքից։ Վերջինս ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնին էր նշանակվել 2013 թ. ամռանը՝ Բարաք Օբամայի նախագահության օրոք։

Քրիստոֆեր Ռեյն իրավաբանական կրթություն է ստացել Ելի համալսարանում։ 2003-2005 թ.թ.՝ Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմի օրոք,  զբաղեցրել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։ Ներկայումս Ռեյը King&Spalding իրավաբանական ընկերության բաժնետերերից է։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.