Եվրամիության պաշտոնյաները Մեծ Բրիտանիային հորդորում են շտապել Բրեքզիթի բանակցությունները սկսելու հարցում

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ինչպես և ԵՄ-ի մյուս առաջնորդները, չարախնդորեն է ընդունել խորհրդարանական ընտրություններում Թերեզա Մեյի պարտությունը և զգուշագրել, որ գործարք կնքելու համար Մեծ Բրիտանիային տրված ժամանակը սպառվում է. գրում է Daily Mail-ը:

«Մենք չգիտենք, թե երբ են սկսվելու Բրեքզիթի բանակցությունները, բայց մենք գիտենք, թե դրանք երբ պետք է ավարտվեն»,- նշել է Տուսկը:

Անդրադառնալով այս հարցին՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հույս է հայտնել, որ Բրեքզիթի բանակցություններն «այլևս չեն հետաձգվի»:

Daily Mail-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ Պիեր Մոսկովիսին ասել է, որ պարտվելով ընտրություններում՝ Մեյը «տանուլ տվեց իր խաղադրույքը»:

Գերմանիան և Ֆրանսիան պնդել են, որ գործընթացը պետք է շարունակվի՝ անկախ նրանից, թե ինչպիսի կառավարություն է ձևավորվելու Մեծ Բրիտանիայում:

Գերմանացի խոսնակ Ուլրիքե Դեմերը նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է Բրեքզիթի բանակցությունները սկսելուն. «Ոչինչ չի փոխվել: Մենք հուսոով ենք, որ բանակցությունները կսկսվեն հնարավորինս շուտ»:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Եվրոպական խորհրդարանում Իտալիայի ներկայացուցիչ, Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքի առաջնորդ Ջանի Պիտելլան գովաբանել է Աշխատավորական կուսակցություն առաջնորդ Ջերեմի Քարբոնին  ընտրություններում լավ արդյունք ցույց տալու համար, ինչպես նաև կոչ է արել Թերեզա Մեյին հրաժարական տալ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.