Կրեմլն զգուշացրել է Վաշինգտոնին փոխադարձ պատժամիջոցներ կիրառելու հավանականության մասին

Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ցանկը մեծացնելու ԱՄՆ-ի Կոնգրեսի ցանկությունը կարող է փոխադարձ պատժամիջոցների ալիք բերել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք չէինք ցանկանա հասնել պատժամիջոցների գագաթնակետին, սակայն դա մեր որոշումը չէր», - Պեսկովի խոսքերը փոխանցում է lenta.ru-ն։

Նրա խոսքով՝ վաղ է գնահատականներ տալ, քանի որ ամերիկացի սենատորների հայտարարությունները դեռ իրականություն չեն դարձել։

«Վերջին ժամանակներում Վաշինգտոնում այնքան նպատակներ և ծրագրեր են մշակվում, որ անհնար է հետևել այդ ամբողջին», - շարունակել է Պեսկովը։

Հակառուսական պատժամիջոցներն ավելացնելու՝ ԱՄՆ-ի սենատի որոշման մասին պարզ էր դարձել դեռ հունիսի 12-ին։ Նշվում էր, որ սենատորները ցանանում են Սպիտակ տանը զրկել գործող պատժամիջոցները չեղարկելու իրավունքից։

Ամերիկացի սենատորները պատժամիջոցների խստացման մասին օրինագիծը քննարկելու են այսօր՝ հունիսի 15-ին։ Եթե այդ որոշումն ընդունվի, ամերիկյան ընկերություններին ինչպես նաև մասնավոր անձանց կարգելվի երկու շաբաթը գերազանցող ժամանակահատվածի համար վարկավորել ռուսական բանկերը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.