Ռուսաստանը և Եվրոպան պետք է միասին լինեն․ Պուտին

Գերմանիայի նախկին կանցլեր Գելմուտ Կոլը կարծում էր, որ Ռուսաստանը և Եվրոպան պետք է միասնական լինեն․ Մոսկվան պատրաստ է դրան, խնդիրը եվրոպացի գործընկերներն են։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ցավոք, ամեն ինչ այնպես չէ, ինչպես մենք երազել և ցանկացել ենք, սակայն նրա վերլուծությունը ճիշտ է․ մայրցամաքում չեն կարող դրական գործընթացներ զարգանալ միաժամանակ և՛ Ռուսաստանի, և՛ Եվրոպայի համար առանց միասնության», - ասել է Պուտինը։

«Ինչպես ասում էր նախկին կանցլերը, եթե մենք ցանկանում ենք պահել մեր քաղաքակրթությունն այս արագ փոփոխվող աշխարհում, որտեղ օրեցօր ուժերի կենտրոններ են ավելանում, ընդ որում ոչ միայն ռազմական, այլև՝ մշակութային և տնտեսական, ապա  Ռուսաստանը և Եվրոպան, անշուշտ, պետք է միասին լինեն», - շարունակել է Ռուսաստանի առաջնորդը։

«Ես նրա հետ լիովին համաձայն եմ։ Դուք գիտեք մեր դիրքորոշումը՝ մենք պատաստ ենք դրան․ անհրաժեշտ է, որ մեր եվրոպացի գործընկերներն ազատվեն անցյալի վախերից», - ընդգծել է Պուտինը։

Գելմուտ Կոլը Գերմանիայի կանցլերի պաշտոնն զբաղեցրել է 1982-1998 թ․թ․։ Նա եղել է Եվրոպայի միասնականության գաղափարի հիմնադիրներից մեկը սառը պատերազմից հետո։ Արևելյան և Արևմտյան Գերմանիաների միացումը համարվում է Կոլի պատմական ձեռքբերումը, ինչի համար նրան հաճախ անվանում էին «Գերմանիայի միավորման հայր» կամ «միասնության կանցլեր»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.