Սպիտակ տունը հաստատել է Թրամփի և Պորոշենկոյի հանդիպման մասին լուրերը

Այսօր՝ հունիսի 20-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին, որն աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն։ Այս տեղեկությունը հաստատել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ օրվա առաջին կեսին Պորոշենկոն և փոխնախագահ Մայք Փենսը կարճ ժամանակով կզբաղեցնեն Օվալաձև աշխատասենյակը, իսկ Թրամփն այդ ժամանակ խորհրդակցության կլինի ազգային անվտանգության հարցրերով իր օգնական Հերբերտ Մակմասթերի հետ։ Նշվում է նաև, որ երկու երկրների նախագահների միջև ամբողջական բանակցություններ նախատեսված չեն։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը լրագրողներին հայտնել էր, որ Պորոշենկոյի հետ բանակցություններ կվարի փոխնախագահ Մայք Փենսը։ «Ինչպես հասկանում եմ, նրա հետ կհանդիպի փոխնախագահը», - ասել էր Սփայսերը։

Ուկրաինայի արտգործնախարարությունն, իր հերթին, հայտնել էր, որ Պորոշենկոն Թրամփի հետ կքննարկի Ղրիմի հարցը, ինչպես նաև կանդրադառնա Ռուսաստանի վրա ճնշումներ գործադրելու թեմային։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.