Սիրիայում 12 խաղաղ բնակիչ է զոհվել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները ռմբակոծել են Սիրիայի ալ-Հասաքա նահանգի հարավարևելյան բնակավայրերից մեկը, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։ Այս մասին հայտնում է սիրիական «Սանա» լրատվական գործակալությունը։

«Այսպես կոչված հակաահաբեկչական կոալիցիան համակարգում է իր գործողություններն Իսլամական պետության հետ», - գրում է լրատվականը։

Աղբյուրի համաձայն՝ ավիահարվածների հետևանքով զոհվել է 12 խաղաղ բնակիչ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային հակաահաբեկչական կոալիցիան սիրիական Սու-22 կործանիչ էր խոցել երկրի հյուսիսում՝ Ռաքքայի շրջանում։

Սիրիական կողմի հավաստմամբ՝ կործանիչը մասնակցում էր Իսլամական պետության դեմ գործողության։

Կոալիցիայի գործողությունները քննադատել էր նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ դրանք համարելով ռազմական ագրեսիա անկախ պետության ինքնիշխանության նկատմամբ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.