Ավստրիայի արտգործնախարարը կոչ է անում փակել երկրում մուսուլմանական մանկապարտեզները

Վիեննայում մուսուլմանական մանկապարտեզները պետք է փակել, քանի որ դրանք չեն նպաստում երեխաների՝ հասարակության ինտեգրացմանը։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը։

«Մանկապարտեզները պետք է նախապատրաստեն երեխաներին դպրոցի համար, սովորեցնեն գերմաներեն խոսել, սակայն այսպես կոչված մուսուլմանական մանկապարտեզներն առանձնանում են էթնիկական և լեզվական սկզբունքով։ Այդպիսինները մեզ պետք չեն։ Մեզ մոտ չպետք է լինեն մուսուլմանական մանկապարտեզներ», - Վիեննայի բանավեճի ակումբուն ունեցած «ապագա միգրացիան» թեմայով ելույթի ժամանակ հայտարարել է Կուրցը։

Նրա խոսքով՝ այսպիսի մանկապարտեզները մշակութային և լեզվական առումով մեկուսանում են հասարակությունից, չեն ցանկանում ֆինանսավորում ստանալ հարկատուների հաշվին։

«Նման մոտեցնումն անտրամաբանական է, լավագույն ինտեգրացիայի բանալին գերմաներենին տիրապետելն է։ Երեխաները պետք է սովորեն այդ լեզուն դեռ վաղ տարիքից», - ավելացրել է Կուրցը։

Ներկայումս Վիեննայում մոտ 10 հազար երեխա հաճախում է մուսուլմանական մանկապարտեզներ։ Ավստրիայի արտգործնախարարը կոչ է անում խստացնել այս մանկապարտեզներում դայակների և մանկավարժների՝ գերմաներենի իմացության պահանջը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.