Սերգեյ Շոյգուի ինքնաթիռին մոտեցած կործանիչը պատկանում է Լեհաստանի ռազմաօդային ուժերին

Լեհաստանի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնում է, որ ՆԱՏՕ-ի պարեկային F-16 կործանիչը, որը մոտեցել էր  Բալթիկ ծովի չեզոք գոտու վրայով թռչող ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին, կառավարվել է լեհ օդաչուի կողմից։ Համապատասխան հայտարարությունը կարելի է գտնել հրամանատարության պաշտոնական կայքում։

Հաղորդվում է, որ «հունիսի 21-ին համակարգված գործողությունների կենտրոնից տագնապ հայտարարվեց լեհական երկու F-16 ինքնաթիռների համար, որոնք պետք է հսկողություն իրականացնեին Բալթիկ ծովի տարածքում։ Նրանք նախանշել էին երեք թիրախ՝ Ռուսաստանի Դաշնությանը պատանող մեկ ՏՈւ-154 և երկու Սու-27։ Առաջինը զինված չէր։ Գործողությունը կատարվել է համաձայն ՆԱՏՕ-ի ընթացակարգերի»։

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Հյուսիսատլանտյան դաշինքին պատկանող F-16 կործանիչը մոտեցել էր Բալթիկ ծովի չեզոք գոտու վրայով թռչող ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին, սակայն նրան «հեռացրել» էր ռուսական Սու-27-ը՝ հայտնվելով նրանց մեջտեղում: Կործանիչը, թափահարելով թևերը,  դաշինքի ինքնաթիռին «ցույց է տվել», որ զինված է, որից հետո F-16-ը նահանջել է:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.