Ռուսաստանը մեղադրվում է բրիտականան խոհրդարանի վրա իրականացված կիբերհարձակման մեջ. The Guardian

Ռուսական իշխանություններին կասկածում են բրիտանական խորհրդարանի համակարգչային ցանցի վրա հաքերային հարձակում իրականցնելու մեջ. այս մասին տեղեկացնում է The Guardian թերթը:

Կիբերհարձակման մասին առաջին լուրերը հայտնի դարձան շաբաթ՝ հունիսի 24-ին: The Telegraph-ի տվյալներով՝ պատգամավորները չեն կարողացել մուտք գործել իրենց էլեկտրոնային փոստեր: Խորհրդարանի պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ավելի քան 90 էլեկտրոնային էջեր են կոտրվել (Sky News-ի տվյալներով՝ դա ընդհանուր օգտատերերի թվի մոտավորապես 1%-ն է): Նրա խոսքերով՝ այդ էջերի օգտատերերը թույլ գաղտնաբառեր են օգտագործել՝ հաշվի չառնելով զգուշացումները:

Թերթի փոխանցմաբ՝ «վնասված» ցանցում աշխատել են բոլոր խորհրդարանականները՝ այդ թվում վարչապետ Թերեզա Մեյը և կառավարության անդամները:

Բրիտանական հատուկ ծառայությունները ենթադրում են, որ հարձակման հետևում կանգնած է ոչ թե միայնակ ցանցահենների խմբավորումը, այլ որևիցե օտարերկյա կառավարություն: The Guardian-ը նշում է, որ Ռուսաստանից բացի կասկածվում են նաև Չինաստանը և Իրանը:

«Դա խիստ ուժային հարված էր՝ ամենայն հավանականությամբ ծրագրավորված որևէ երկրի կողմից»,- թերթին հայտնել է անվտանգության կառույցում աշխատող աղբյուրը:

Նշենք, որ փետրվարին բրիտանական կուսակցությունները դիմել էին հատուկ ծառայությունների օգնությանը՝ պարզելու համար ԶԼՄ-ների հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ-ի նախընտրական գործընթացին: Այդ ժամանակ կիբերանվտանգության կենտրոնի տնօրեն Սիրան Մարտինը հավաստիացրել էր, որ «հսկողության տակ կվերցնի» կուսակցությունների էլեկտրոնային գործունեությունը և նրանց տվյալների բազան:

Արևմտյան քաղաքական գործիչները պարբերաբար մեղադրում են «ռուսական ցանցահեններին» իրենց ընտրական գործընթացներին խառնվելու մեջ: Այդպիսի հայտարարություններով են հանդես եկել մասնավորապես ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ռուսաստանը բազմիցս հերքել է այդ բնույթի մեղադրանքները: Կրեմլում դրանք անվանել են «բացարձակապես անհիմն»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԱՄՆ-ն միջամտում է ամբողջ աշխարհի քաղաքական գործընթացներին և մեղադրում Ռուսաստանին ամերիկյան նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու մեջ, որը Մոսկվայի համար ոչ մի իմաստ չունի:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.