Պենտագոնը ցանկանում է ՄԱԿ-ի միջոցով օրինականացնել իր գաղտնի գործողությունները

ԱՄՆ-ն հանդես է եկել «Ալ Քաիդա» և «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումների տարածաշրջանային խմբերը ՄԱԿ-ի ահաբեկչական խմբավորումների ցուցակում ներառելու առաջարկով. այս մասին տեղեկացնում է «Իզվեստիա» թերթը՝ հղում կատարելով ռուսական դիվանագիտական շրջանակների բարձրաստիճան աղբյուրներին:

«Այդ առաջարկին կտրուկ դեմ է Եգիպտոսը, որը Սինայի թերակղզում պայքարում է «Ալ Քաիդա»-ի դեմ: Կահիրեում կարծում են, որ տարածաշրջանային խմբավորումների ներառումը միջազգային ցուցակում կնշանակի, որ երկրի իշխանություններն ինքնուրույն չեն կարողանում դիմակայել սպառնալիքին»,- հայտնել է թերթի զրուցակիցը:

Նա հավելել է նաև, որ Ռուսատանում նույնպես թերահավատորեն են մոտենում այդ գաղափարին, քանի որ «Ալ Քաիդա»-ի և «Իսլամական պետության» խմբերը հիմնականում սակավաթիվ են և իշխանությունները կարող են ինքնուրույն պայքարել դրանց դեմ:

Այդ առաջարկի ընդունման դեպքում Վաշինգտոնը, համաձայն ամերիկյան օրենսդրության, կարող է հատուկ գործողություններ նախաձեռնել այլ երկրների տարածքներում: Ներկա պահին ամերիկյան զինվորականները այլ երկրների սահմաններում ահաբեկչական խմբավորումների դեմ գործողություններ իրականացնելու իրավունք ունեն, միայն եթե դրանք որպես այդպիսին ճանաչված են ՄԱԿ-ի կողմից:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.