Սիրիական բանտին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հասցրած հարվածների արդյունքում մոտ 50 մարդ է զոհվել

Սիրիական Ալ Մայադին քաղաքի բանտին հասցված ավիահարվածների հետևանքով 42 բանտարկյալ է զոհվել. Associated Press-ի փոխանցմամբ՝ բանտում պահվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գերիները:

Մեկ այլ լրատվական՝ BFMTV-ն, հղում կատարելով մարդու իրավունքների սիրիական կենտրոնին, պնդում է, որ ԱՄՆ-ի ղեկավարած միաջզգային հակաահաբեկչական կոալիցիայի ինքնաթիռները հրթիռակոծել են Ալ Մայադին քաղաքի բանտի շենքը: Դրա արդյունքում 57 մարդ է զոհվել, որոնցից 42-ը՝ բանտարկյալներ, իսկ 15-ը՝ բանտապահներ:

Ինչպես տեղեկացնում է Լենտա-ն, հունիսի 20-ին սիրիաիրաքյան սահմանի մոտակայքում՝ Սիրիայի Ալ Հասաքա նահանգի հարավ-արևելքում գտնվող բնակավայրի ռմբակոծությունների հետևանքով 12 խաղաղ բնակիչ էր զոհվել:

Ապրիլի 30-ին ամերիկյան զինվորական հրամանատարությունը խոստովանել էր, որ 2014 թվականի օգոստոսից ի վեր կոալիցիայի ինքնաթիռների հարվածների հետևանքով ավելի քան 352 խաղաղ բնակիչ է զոհվել:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.