Դեմոկրատ կոնգրեսականներն առաջարկում են բազմաբևեռ աշխարհաքաղաքական հայեցակարգ ընդունել ՌԴ-ին դիմակայելու համար

ԱՄՆ-ն պետք է բազմաբևեռ աշխարհաքաղաքական հայեցակարգ ընդունի և նոր դաշինքներ կազմի, որպեսզի կարողանա դիմակայել «ժամանակակից Ռուսաստանի ներկայացրարած սպառնալիքին». Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական կուսակցության անդամներ Ադամ Սմիթի, Սեթ Մոուլթոնի, Ստեֆանի Մյորֆիի, Ռուբեն Գալյեգոյի և Ջո Քորթնիի այս դիրքորոշումը հրապարակել է Time ամսագիրը:

Կոգրեսմենների խոսքերով՝ թեև ՌԴ-ն «հիմնարար սպառնալիք է ներկայացնում իրենց արժեքներին, այդ սպառնալիքն անհաղթահարելի չէ»: Նրանք կոչ են անում «գիտակցել, որ աշխարհի կարգուկանոնը արմատական փոփոխություններ է կրել և այլևս նման չէ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1950-60-ականներին ձևավորված ուժային հավասարակշռության կառույցին»:

«Մենք պետք է գիտակցենք, որ այժմ մրցակցում ենք շատ ու շատ ուժեղ խաղացողների հետ, որոնք նոր շահերի առկայության դեպքում դաշինք են կազմում: Պետք չէ գործել այնպես, կարծես միայնակ կարող  ենք հասնել մեր նպատակներին. բազմաբևեռ աշխարհի գոյությունը ժխտելու փոխարեն՝ մենք պետք է ընդունենք և գործածենք այն մեր օգտին»,- ասվում է կոնգրեսմենների առաջարկում:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, նրանք առաջարկել են նաև «ներդրումներ կատարել պաշտպանության համաշխարհային համակարգում, որպեսզի ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցները և այլ գործընկերներ կարողանան պաշտպանվել Մոսկվայի ագրեսիայից»:

«Դրա համար անհրաժեշտ է Ռուսաստանի ռազմական ներուժի զսպման համակողմանի ռամավարություն՝ ներառյալ զինված ուժերի տեղակայում առաջին գծում, ռազմավարական հարաբերությունների խորացում և եվրոպացի գործընկերների հետ համատեղ զորավարժությունների իրականացում»,- այսպես են մտածում նամակի հեղինակները՝ միաժամանակ զգուշացնելով ՌԴ-ի հետ ԱՄՆ-ի՝ միջուկային զենքի մրցակցության մեջ մտնելու անարդյունավետության մասին:

Կոնգրեսմենների կարծիքով՝ բազմաբևեռ քաղաքականությունն ԱՄՆ-ին չի արգելում «համգործակցել այն գործընկերների և դաշնակիցների հետ, որոնք չեն կիսում բոլոր ամերիկյան արժեքները»: Նրանք մտածում են, որ համաշխարհային քաղաքականության մեծ զիջումներն սկզբունքային նշանակություն ունեն:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.