Սիրիայում ավելի քան 40 մարդ է զոհվել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով

Ավելի քան 40 խաղաղ բնակիչ է զոհվել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի՝ Դեր Զորի նահանգի բնակավայրերից մեկի ուղղությամբ իրականացրած ավիահարվածների արդյունքում։ Այս մասին հայտնում է սիրիական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը։

Աղբյուրի հավաստմամբ՝ հարվածները հասցվել են Ալ Դաբլյան բնակավայրին։ Զոհվածների թվում կան նաև կանայք և երեխաներ։ Տասնյակ մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց։

Ավելի վաղ «Ալ Արաբիյա» հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են Ալ Մայադին քաղաքում գտնվող մի շենք, որն Իսլամական պետության ահաբեկիչների կողմից օգտագործվում էր որպես բանտ։ Հրթիռակոծության հետևանքով զոհվել էր ավելի քան 57 մարդ, որոնց թվում եղել են նաև խաղաղ բնակիչներ, որոնց գերեվարել էին ծայրահեղականները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.