Բելգիան կրճատում է ռազմական ծախսերը՝ հաշվի չառնելով ՆԱՏՕ-ի պահանջները

Այս տարի Բելգիայի պաշտպանական ծախսերը նախորդ տարվա համեմատ կրճատվել են՝ չնայած Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ռազմական բյուջեն մինչև ՀՆԱ-ի 2%-ի չափով բարձրացնելու պահաջներին։

Համաձայն ՆԱՏՕ-ի հրապարակած՝ 2010-2017 թ․թ․ տվյալների՝ այս տարվա ընթացքում Բելգիան պաշտպանական ծախսերի համար կուղղի երկրի ՀՆԱ-ի 0,91 տոկոսը՝ նախորդ տարվա 0,93 տոկոսի դիմաց։

Թագավության ռազմական բյուջեն գնալով կրճատվում է։ Եթե 2010 թ․ պաշտպանական ծախսերը կազմում էին ՀՆԱ-ի 1,08%-ը, ապա 2014-ին՝  0,98%-ը։ Համաձայն այս տարվա կանխատեսումների՝ պաշտպանական ծախսերով Բելգիան Դաշինքում զբաղեցնելու է նախավերջին հորիզոնականը՝ Լյուքսեմբուրգից հետո։

Հրապարակված տվյալների համաձայն՝ 2017 թ․ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական բյուջեն կազմում է 946 միլիարդ դոլար, որից 683,4 միլիարդը վճարում է ԱՄՆ-ն։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ավելի վաղ հայտարարել էր, որ դաշինքի անդամ պետությունների ռազմական ծախսերն ավելանում են երրորդ տարին անընդմեջ, ընդ որում 2017 թվականին, նախնական տվյալներով, աճը կկազմի 4,3%։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.