Թրամփն անհամբերությամբ սպասում է անգլո-ամերիկյան առևտային պայմանագրի հաստատմանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Մեծ Բրիտանիայի հետ «հզոր» առևտրային գործարքը «շատ արագ» իրականություն կդառնա. գրում է BBC-ն:

Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ հանդիպմանն ընդառաջ Թրամփը հայտարարել էր, որ նա «յուրահատուկ հարաբերություներ» ունի Մեյի հետ: «Չկա որևէ երկիր, որ մեր երկրներից ավելի ջերմ հարաբերություններ ունենա»,- լրագրողներին ասել է ԱՄՆ-ի նախագահը:

«Մենք աշխատում ենք  առևտրային գործարքի ուղղությամբ, որը շատ մեծ և շատ հզոր գործարք է լինելու երկու երկրների համար և ես կարծում եմ, որ դա շատ արագ կարվի»,- ընդգծել է Թրամփը:

Միացյալ թագավորության ԱԳ նախարարի նախկին տեղակալ Սայմոն Ֆրեյզերը կարծում է, որ գործարքը մոտ ապագայում կնքվի: «Բանն այն է, որ մենք չենք կարող բանակցել ԱՄՆ-ի կամ մեկ ուրիշի հետ, քանի դեռ դուրս չենք եկել Եվրամիությունից: Նրանք նույնպես չեն բանակցի մեզ հետ, մինչև ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները պարզ չլինեն, քանի որ մեր ունեցած մուտքը դեպի Եվրոպա շատ կարևոր առավելություն է մեզ հետ բանակցություններ սկսելու համար»,- ասել է նա:

Թրամփի հետ տետատետ հանդիպման ժամանակ Մեյը, ենթադրաբար, փորձել է համոզել նրան վերանայել Փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշումը: «Ես կանեմ դա. ես կշարունակեմ պնդել, որ Միացյալ Թագավորությունը հավատում է Փարիզյան համաձայնագրին»,- ասել է Մեյը:

BBC-ի՝ քաղաքական թեմաներով գլխավոր խմբագրի տեղակալ Ջոն Պինեարի խոսքերով՝ Թրամփը քաղաքավարի կերպով կլսի նրան, սակայն առաջխաղացման սպասել հարկավոր չէ:

G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Թրամփի հետ հանդիպելուց և «հետբրեզքիթային» առևտրային գործարքի մասին խոսելուց հետո Թերեզա Մեյը հանդիպում է ունեցել նաև Ճապոնիայի վարչապես Շինձո Աբեի հետ:

Ճապոնիայի կառավարության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հիմնական շեշտը դրվել է առևտրային պայմանագրի, ինչպես նաև 2019 թ. Ռեգբիի աշխարհի գավաթի և 2020 թ. Օլիմպիական խաղերին ընդառաջ Ճապոնիային ահաբեկչության և կիբերհանցագործության դեմ պայքարում օգնություն առաջարկելու վրա:

Մեյն առանձնազրույց է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ Սիրիայի սահմաններից դուրս եկող Իսլամական պետության ահաբեկիչների աճող թվի դեմ պայքարի միջոցները քննարկելու համար:

Ինչպես նշում է BBC-ն, Մեծ Բրիտանիայի խոհրդարանական ընտրություններից հետո «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը աշխարհի առաջնորդների առաջին հանդիպումն էր: Թեև որոշ վերլուծաբանների կարծիքով՝ ընտրության արդյունքները թուլացրին Մեյի դիրքերը, վերջինս պնդում է, որ չի պատրաստվում նահանջել և շարունակելու է առաջնորդել երկիրը միջազգային հարթակներում:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.