ՌԴ արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Դամասկոսում ռուսական դեսպանատան վրա հարձակվելու փորձերը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Դամասկոսում ռուսական դեսպանատան վրա հարձակվելու փորձերը։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Խստորեն դատապարտում ենք ահաբեկչական դրսևորումները ռուսական դիվանագիտական ներկայացուցչության, ինչպես նաև Դամասկոսի խաղաղ բնաչության նկատմամբ։ Ռուսաստանի վճռական պայքարն ահաբեկչության դեմ շարունակական է», - ասվում է ՌԴ ԱԳ մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Ինչպես նշում են ռուսական աղբյուրները, հունիսի 16-ին Դամասկոսի՝ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող Ջոբար թաղամասից ականանետային արկեր են արձակվել Դամասկոսում ռուսական դեսպանատան ուղղությամբ։ Տեղի ունեցածի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչները կոչ են արել միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպություններին միավորել ջանքերը և վերացնել ահաբեկիչների վտանգավոր օջախները Սիրիայում և ամբողջ տարածաշրջանում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.