Իսրայելում ամերիկյան դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ ժամանակի հարց է․ ԱՄՆ փոխնախագահ

Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատան՝ Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելն ընդամենը ժամանակի հարց է։ Այս մասին Վաշինգտոնում տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը։

Փենսի խոսքով՝ Թրամփն «անձամբ պարտավորվածություն է զգում օժանդակելու իսրայելապաղեստինյան բազմամյա հակամարտության լուծմանը»։ Նրա խոսքով ԱՄՆ-ի առաջնորդը ոչ միայն անձամբ է ացելում տարածաշրջան, այլ նաև իր օգնականներին և խորհրդականներին է ուղարկում այնտեղ՝ «խաղաղության ուղիներ փնտրելու»։

«Ուզում եմ հավաստիացնել, որ մեր նախագահը գիտի, որ խաղաղության հաստատումը պահանջում է ատելության յուրաքանչյուր դրսևորման բացառում։ Իսկ ամենակարևորը՝ պաղեստինցիները պետք է ամբողջապես ճանաչեն և ընդունեն հրեական պետությունը՝ Իսրայելը։, - ասել է Փենսը։

Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունների լուծման համար անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ գնան փոխզիջման։ «Թույլ տվեք նշել, սակայն, որ Դոնալդ Թրամփը երբեք չի գնա այնպիսի փոխզիջման որը կարող է սպառնալ Իսրայելի անվտանգությանը», - շարունակել է Փենսը։

1995 թ․ ԱՄՆ-ում ընդունվել է մի օրենք, ըստ որի, Իսրայելի մայրաքաղաք պետք է ճանաչվի Երուսաղեմը։ Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ի նախագահը պարտավորվում էր մինչև 1999 թ․ մայիսի 31-ը ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։ Սակայն, փորձելով խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող էին տարածաշրջանում սրել իրավիճակը, ԱՄՆ-ի առաջորդները մշտապես հետաձգում են նշված պահանջի կատարումը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.