Հզոր երկրաշարժ՝ Էգեյան ծովի թուրքական և հունական ափերին․ կան զոհեր

Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Էգեյան ծովի թուրքական ափերի մոտ։ Երկրաշարժից հիմնական վնասը կրել է թուրքական Բոդրում առողջարանային քաղաքը և հունական Կոս կղզին։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9 բալ։

Թուրքական աղբյուրները նշում են, որ 6,7 մագնիտուդ հզորության երկրաշարժի էպիկոնտրոնը գտնվում է Բոդրումից 10,3, իսկ Կոսից՝ 16,2 կիլոմետր հեռավորության վրա։ Ցնցման օջախը եղել է 10 կմ խորության վրա։  

Հիմնական ցնցմանը հետևել են մի քանի հետցնցումներ, որոնցից ամենաուժեղը՝ 5,1 մագնիտուդ հզորության։ Եվրոպայի միջերկրածովյան սեյսմոլոգիաան կենտրոնը նույնպես հայտնել է Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժի մասին։

Նախնական տվյալներով՝ Կոս կղզում զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ 120-ը։ Թուրքական Բոդրումում վիրավորների թիվը հասել է 70-ի։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.