Վլադիմիր Պուտինն այսօր երեկոյան հանդիպում կունենա Իլհամ Ալիևի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ հուլիսի 21-ի երեկոյան Սոչիում հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այսօր երեկոյան Սոչիում աշխատանքային հանդիպում տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև», - ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է, որ Պուտինը ողջ օրն անցկանելու է Սոչիում, որտեղ ճաշից հետո այցելելու է «Սիրիուս» կրթական կենտրոն՝ ծանոթանալու կրթական գործընթացին և շփվելու երեխաների հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական աղբյուրները հայտնում էին, որ Մոսկվան ցանկանում է հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ Ավելի ուշ այս պնդումները հերքվեցին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.