Ավստրիան Իտալիային կոչ է արել կանգնեցնել փախսականների հոսքը

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը կոչ է արել Իտալիային դադարեցնել ներգաղթյալներին մայրցամաք ուղարկելու գործընթացը: Նախարարի կարծիքով՝ ներգաղթյալներին անհրաժեշտ է պահել Եվրամիության ծայրամասերում, ապա բժշկական և մարդասիրական օգնություն ցուցաբերելուց հետո հետ ուղարկել. այս մասին տեղեկացնում է Euronews-ը:

Այս հայտարարությունը բացասական արձագանք է գտել Իտալիայում. առավել կտրուկ պատասխան է տվել Լամպեդուզա կղզու քաղաքապետ Տոտո Մարտելլոն: Նրա խոսքով՝ «այդպիսի հայտարարություն կարելի է լսել սափրագլխից, բայց ոչ եվրոպական քաղաքական գործչից»:

Ավելի վաղ Իտալիայի իշխանությունները զրույց էին ունեցել ավստրիական դեսպանի հետ՝ քննարկելով Վիեննայի կողմից Բրեններ անցակետում զինվորական ստորաբաժանումներ տեղակայելու որոշումը. դա գլխավոր անցակետն է, որի միջոցով փախստականներն Իտալիայից անցնում են եվրոպական այլ երկրներ: Ավստրիական կառավարությունը վճռականորեն է տրամադրված Իտալիայից իր երկրի տարածքով անցնող փախստականների հոսքը կանգնեցնելու հարցում:

Նշենք, որ Միջազգային միգրացիոն կազմակերպության տվյալների համաձայն՝ այս տարվա սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա հասած ներգաղթյալների և փախստականների թիվը գերազանցել է 95 հազարը: Ընդ որում նրանցից 2100-ը զոհվել կամ անհետ կորել է ճանապարհին:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.