Քաբուլում տեղի ունեցած պայթյունը 24 մարդու կյանք է խլել

Ավելի քան 24 մարդ է զոհվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարության տվյալներին։

Նախնական տվյալների համաձայն՝ տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել է 42 մարդ։ Ավելի վաղ հաղորդվում էր քսան զոհի մասին։ Նշվում է, որ ահաբեկիչները նպատակ են ունեցել պայթեցնել նավթի և լեռնահանքային արդյունաբերության նախարարության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը։

Associated Press-ի փոխանցմամբ՝ բոլոր զոհվածները խաղաղ բնակիչներ են եղել։

Հատկանշական է, որ պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի փոխվարչապետ Հաջի Մոհամադ Մոհակիկի տնից ոչ հեռու։

Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» ծայրահեղական շարժումը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.