Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցրած երկրներն ընդլայնել են «ահաբեկչական ցուցակը»

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը ընդալայնել են «ահաբեկչական ցուցակը»՝ ավելացնելով իբրև թե Կատարի իշխանությունների հետ կապ ունեցող ինը ֆիզիկական անձանց և կազմակերպությունների. Այս մասին տեղեկացրել է Սաուդյան Արաբիայի պետական լրատվական գործակաույունը:

Սև ցուցակում ներառված 59 անձինք և 12 կառույցները «քառյակի» կողմից մեղադրվում են ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ. այդ ցուցակը հրապարակվել է կատարական ճգնաժամի սկզբում: Դոհայում բազմիցս հայտարարել են, որ այդ ցանկը ոչ մի հիմք չի ներկայացնում և կապ չունի Կատարի հետ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ սև ցուցակում են հայտնվել Եմենում հիմնադրված երեք և Լիբիայում հիմնադրված վեց կազմակերպություններ, Կատարի երեք, Քուվեյթի մեկ, Եմենի երեք և Լիբիայի երկու քաղաքացիներ: Արաբական երկրների պնդմամբ՝ այդ անձինք և կազմակերպությունները մեղադրվում են «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման սիրիական ճյուղին՝ «Ջեբհաթ ալ Նուսրա» խմբավորմանն աջակցելու մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին չորս արաբական երկրները խզեցին դիվանագիտական կապերը Կատարի հետ՝ նրան մեղադրելով իրենց ներքին գործերին միջամտելու և ահաբեկչությանն աջակցելու մեջ. դրան հաջորդեցին տնտեսական սահմանափակումները և էմիրության տրանսպորտային շրջափակումը: Ավելի ուշ «քառյակը» 13 պահանջից բաղկացած ցուցակ ներկայացրեց Կատարին, որը մեկ ամիս անց կրճատվեց յոթով: Այժմ միայն այդ սկզբունքների իրականցման դեպքում հնարավոր կլինի լուծել կատարական ճգնաժամը:

Հուլիսի 11-ին Դոհայում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը երկկողմ հուշագիր էր ստորագրել ահաբեկչության ֆինանսավորման հակազդեցության փոխըմբռնման վերաբերյալ: Արաբական երկրներն այդ քայլը բավարար չեն համարել՝ կոչ անելով երաշխավորել Դոհայի կողմից պարտավորությունների իրականացումը: Հուլիսի 20-ին Կատարի էմիրը հակաահաբեկչական օրենքի վերանայման մասին հրաման էր տվել, որը ՄԱԿ-ում դիտվել էր որպես դրական քայլ: Հակամարտության սկզբում արած հայտարարության մեջ շեյխ Թամիմը հերքել է ահաբեկչության աջակցության մեղադրանքները և ընդգծել, որ Դոհան բոլոր հնարավոր միջոցներով պայքարում է դրա դեմ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.