Մադուրոն մեղադրել է ԿՀՎ-ին իր դեմ դավադրություն կազմակերպելու մեջ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը Մեքսիկայի և Կոլումբիայի  հետ իր երկրի ժողովրդավարական կառավարության դեմ դավադրություն կազմակերպելու մեջ. այս մասին տեղեկացնում է BFMTV-ն:

«Ես խնդրում եմ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պարզաբանել ԿՀՎ-ի պետի խոսքերը, որն իրեն համաշխարհային կառավարության տեղ է դրել»,- ասել է Մադուրոն:

Մինչ այդ Վենեսուելայի արտգործնախարար Սամուել Մանկադոն թվիթերյան իր էջում մի հրապարակում էր արել, որի համաձայն՝ ԿՀՎ-ն Մեխիկոյի և Բոգոտայի հետ միասին ձգտում է տապալել Վենեսուելայի ղեկավարությունը: Հրապարակմանը կցվել է հուլիսի 20-ին Ասպենայում կայացած Անվտանգության համաժողովի ժամանակ ենթադրաբար ԿՀՎ-ի պետ Մայք Պոնմեոյի կողմից արված հայտարարության պատճենը:

Ինչպես նշում է El Universal-ը, փաստաթղթից պարզ է դառնում, թե Պոմպեոն հայտարարել է Կոլումիբիայում ԱՄՆ-ի ունեցած լուրջ մտադրությունների մասին, ինչպես նաև նշել է, թե Վաշինգտոնը բավական լավատեսորեն է տրամադրված Վենեսուելայում իշխանությունների փոփոխության հեռանկարին:

Լենտա-ի փոխանցմամբ՝ հուլիսի 18-ին Թրամփը հայտարարել է, որ եթե Մադուրոն չհրաժարվի հուլիսի 30-ին սահմանադրական հանձնաժողովի ընտրության կազմակերպումից, Վաշինգտոնը «վճռական և անհապաղ տնտեսական գործողություններ կձեռնարկի»: Նա նշել է, որ «ԱՄՆ-ն մի կողմ քաշված չի նայելու, թե ինչպես է Վենեսուելան կործանվում»:

Հիշեցնենք, որ Վենեսուեայում արդեն մի քանի ամիս է, ինչ շարունակվում են նախագահի և ընդդիմության բախումները: Դժգոհության պատճառ է դարձել երկրին պատուհասած խոշորագույն տնտեսական ճգնաժամը: Խռովությունների հետևանքով մոտ  100 մարդ է զոհվել, 1500-ը վիրավոր է, ձերբակալվել են տասնյակ հազարավորները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.