Թուրքիան երբեք Եվրամիության անդամ չի դառնա. Ավստրիայի կանցլեր
Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը բացառել է Թուրքիայի՝ Եվրամիության անդամ դառնալու հավանականությունը. պաշտոնյայի հայտարարությունը փոխանցում է Frankfurter Allgemein Zeitung թերթը:
«Եվրոպան կյանքում չի կարողանա մարսել Թուրքիայի անդամակցությունը զուտ տնտեսաքաղաքական պատճառներով»,- կարծում է Քերնը: Նա նշել է, որ Բրյուսելը պետք է բացեիբաց ասի Անկարային, որ վերջինս «պարզապես անդամակցության թեկնածու չէ»:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ավստրիայի կանցլերը հայտարարել է նաև, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցում Թուրքիան «անցել է գրեթե բոլոր սահմանները»: Իրավապաշտպանների, լրագրողների և որոշ խորհրդարանականների նկատմամբ թուրքական իշխանությունների քայլերը, Քերնի խոսքով, «բռնատիրական դաժանության գործողություններ են»: