ԻՊ-ի նոր սերունդն ավելի վտանգավոր է․ ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը կարծում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում կրած պարտությունից հետո ավելի լուրջ սպառնալիք է Ռուսաստանի ազգային անվտանգության համար։ Այս մասին Պատրուշևը խոսել է ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների՝ Պեկինում կայացած հանդիպման ընթացքում։

«Սպառնալիքի մեծ մասը գալիս է ահաբեկիչների նոր սերնդից, որոնք միավորված են ԻՊ-ի դրոշի ներքո», - նշել է Պատրուշևը։

«Կառավարական և միջազգային ուժերի հաջող գործողությունների շնորհիվ ահաբեկիչները ստիպված եղան փոխել իրենց մարտավարությունը՝ աշխարհի ամենատարբեր անկյուններում փնտրելով նոր հրապարակներ, որպեսզի կարողանան պահպանել իրենց ֆինանսական աջակցությունը», - շարունակել է պաշտոնյան։

Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ ահաբեկիչները, վերադառնալով իրենց տները, սկսում են ընդհատակյա գործունեություն ծավալել։ Բացի այդ, ինչպես նշում է Պատրուշևը, նկատվում է ծայրահեղական խմբավորումների միաձուլման գործընթաց։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.