Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների արդյունքում խաղաղ բնակիչներ են զոհվել

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հերթական ավիահարվածն է հասցրել Իսլամական պետության՝ սիրիական Ռաքքայում գտնվող հենակետերին։ Ինչպես հայտնում է «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը, ավիահարվածի արդյունքում զոհվել է ութ խաղաղ բնակիչ՝ որոնցից յոթը երեխաներ են եղել։ Նշվում է, որ զոհվածներն ընտանիքի անդամներ են եղել։

Աղբյուրի համաձայն՝ ավիահարվածը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ քաղաքի Իմամ ալ Նուրի մզկիթի թաղամասում, ինչպես նաև քաղաքի հյուսիսում գտնվող զորանոցի մոտակայքում։

Նախորդ անգամ միջազգային կոալիցիան Ռաքքայում ավիահարված էր իրականացրել հուլիսի 28-ին։ Ավիահարվածի արդյունքում զոհվել էր 50 խաղաղ բնակիչ, ևս 90-ը մարմնական վնասվածքներ էր ստացել։

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան աջակցություն է ցույց տալիս քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ջոկատներին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.