Բրիտանացիների ավելի քան 60%-ը դժգոհ է Թերեզա Մեյի կառավարությունից

Բրիտանացիների ավելի քան 60%-ը դժգոհ է Թերեզա Մեյի կառավարության գործունեությունից ԵՄ-ի հետ Բրեքզիթի հարցով տարվող բանակցություններում։ Այս մասին են վկայում ORB International անկախ սոցիոլոգիական ծառայության օգոստոսի 2-3-ին անցկացրած սոցհարցման արդյունքները․ գրում է Reuters գործակալությունը։

Համաձայն անցկացված սոցհարցման արդյունքների՝ բրիտանացիների 61%-ը դժգոհ է «Բրեքզիթի» հարցով Բրյուսելի հետ պաշտոնական Լոնդոնի վարած բանակցություններից։ Հատկանշանակն է, որ Մեյի կառավարության գործունեությունից դժգոհողների թիվը գնալով աճում է (հուլիսին՝ 56%, հունիսին՝ 46%)։

Դեռ բանակցությունների մեկնարկից (հունիսի 19) առաջ բրիտանական թերթերն անհանգստությոն էին հայտնում, որ Բրյուսելն իր դիրքորոշումը ներկայացնում է ավելի հանգամանորեն, քան Լոնդոնը։ Բրիտանական մամուլի չի բացառում, որ բրյուսելյան բյուրոկրատիայի կարգավորված համակարգն սկսել է զարգացնել բանակցային ռազմավարությունը Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեի հենց հաջորդ օրվանից։ Միացյալ Թագավորությունն այդ ընթացքում ստիպված է եղել անցնել կառավարության ձևավորման և խորհրդարանական ընտրությունների փուլերով։ Իսկ Թերեզա Մեյի կառավարությունը բախվել է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմից դուրս գալու նոր ռազմավարության մշակման անհրաժեշտությանը։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.