Սիրիական բանակը ոչնչացրել է Հոմսում ԻՊ խոշորագույն հենակետերից մեկը

Սիրիայի կառավարական բանակը և դաշնակից ուժերը կարողացել են ամբողջովին ազատագրել Ալ Սուխնա քաղաքը՝ ոչնչացնելով Իսլամական պետության՝ Հոմս նահանգում գտնվող խոշորագույն հենակետերից մեկը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն։

«Սիրիական բանակն ամբողջովին ազատագրել է Ալ Սուխնա քաղաքը՝  Հոմսում ԻՊ ահաբեկիչների վերջին հենակետերից մեկը։ Ներկա պահին սակրավորները զննում են քաղաքը՝ պարզելու, թե արդյոք ահաբեկիչներն ականապատել են տարածքը», - գրում է լրատվականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջնական հարձակումից օրեր առաջ սիրիական բանակի մի մասն արդեն ամբողջովին շրջափակել էր քաղաքը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.