Հույս ունեմ, որ ԱՄՆ-ը չի միջամտի 2018 թ․ Ռուսաստանում կայանալիք ընտրություններին․ Լավրով

Մոսկվան հույս ունի, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու վերաբերյալ Ռուսաստանի հասցեին հնչած անհիմն մեղադրանքներից հետո Վաշինգտոնը չի միջամտի 2018 թ․ Ռուսաստանում կայանալիք ընտրություններին։ Այս մասին «Իմաստների տարածք» համաժողովի շրջանակներում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Հուսով եմ՝ մեր հասցեին հնչած անհիմն մեղադրանքներից հետո, իսկ Վաշինգտոնն այս 9-10 ամիսների ընթացքում չի ներկայացրել մեր՝ ամերիկյան ընտրություններին միջամտելն ապացուցող ոչ մի փաստ, ամերիկյան «իսթեբլիշմենթի» համար այդ թեմայի սրությունը կստիպի նրանց ևս մեկ անգամ խորհել», - ասել էր Լավրովը՝ պատասխանելով 2018 թ․ Ռուսաստանում անցկացվելիք ընտրություններին արտաքին միջամտություն ակնկալելու վերաբեյալ հարցին։

«Իսկ եթե դա (միջամտությունը) տեղի ունենա, մենք ունենք մեր օրենքները, կա Վիեննայի՝ մարդու իրավունքների մասին կոնվենցիան, որտեղ հստակ նշված է, թե դիվանագիտական ներկայացուցիչներին ինչ է կարելի անել, իսկ ինչ՝ ոչ», - հավելել է Լավրովը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 6-ին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը և Հետաքննությունների դաշնային բյուրոն ներկայացրել էին մի զեկույց, որում Ռուսաստանը մեղադրվում է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու մեջ։ Դա ապացուցող որևէ փաստ, սակայն, չի ներկայացվել։ Ռուսական կողմն, իր հերթին, անհիմն է համարում ընտրություններին միջամտելու մասին մեղադրանքները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.