Միջուկային պատերազմի հետևանքները (տեսանյութ)

Տվյալների գրաֆիկական պատկերման մասնագետ Նեյլ Հելորանը հրապարակել է իր պատրաստած տեսանյութը, որտեղ գնահատվում է միջուկային պատերազմի հետևանքով մարդկային զոհերի չափը։ Տեսանյութը տեղ է գտել Gizmodo պարբերականում։

Անիմացիան ցույց է տալիս, թե ինչպես է բնակչության թիվը տարեցտարի փոխվում, ինչքան մարդ է ծնվում և ինչքան՝ մահանում։ Ցույց է տրվում նաև, թե ամեն տարի ինչքան մարդ է մահացել ողջ 20-րդ դարի ընթացքում՝ ներառյալ համաշխարհային պատերազմների ընթացքում զովածները։ Դրանք, սակայն, անհամեմատելի են միջուկային հարվածի հետևանքների հետ։

Հեղինակը ներկայացրել է Հիրոսիմա և Նագասակի քաղաքներում ատոմային ռումբի հետևանքով զոհվածների թիվը, ինչպես նաև այժմյան միջուկային մարտագլխիկների հզորությունը, որոնք երրորդ համաշխարհային պատերազմի դեպքում թիրախներ կխոցեն ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Եվրոպայում։

Հելորանի հաշվարկներով՝ մոտ 500 միլիոն մարդ կզոհվի միջուկային հարվածների փոխանակման առաջին երեք շաբաթների ընթացքում։ Զոհերի մնացած մասը հնարավոր չի եղել որոշել՝ հաշվի առնելով միջուկային ձմռան անկանխատեսելի հետևանքները։  

>

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.